Թբիլիսիում ոստիկանությունը չորս անձի է ձերբակալել դիտավորյալ սպանության գործով
ՆԳ նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Թբիլիսիում սպանության դեպքի հետ կապված դիտավորությամբ սպանության և առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելու համար ձերբակալվել է չորս անձ։
ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալվել է ՝Ի.Բ.-ն, իսկ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելու համար բերման են ենթարկվել՝ 1987 թվականին ծնված Գ.Բ.-ն, 1988 թվականին ծնված Ջ.Ֆ. եւ 1987 թվականին ծնված Դ.Մ.-ն: Հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա հոկտեմբերի 20-ին Թբիլիսիում, մեղադրյալը հարբած վիճակում, նախկինում տեղի ունեցած կոնֆլիկտի հիմքով հրազենից մի քանի կրակոց է արձակել 1997 թվականին ծնված Թ.Ֆ.-ի ուղղությամբ։ Ստացած վնասվածքների հետեւանքով Թ.Ֆ.-ն տեղում մահացել է, իսկ պատասխան կրակից վիրավորվել է Ի.Բ.-ն, ով հոսպիտալացվել է, որտեղ ստանում է համապատասխան բուժօգնություն։
Քննությամբ պարզվել է նաև, որ միջադեպին ականատես են եղել մեղադրյալի ընկերները՝ Գ.Բ.-ն, Ջ.Ֆ. եւ Դ.Մ.-ն, թեեւ հանցագործության մասին իրավապահ մարմիններին չեն հայտնել։
Նախաքննությունը կատարվում է Քրեական օրենսգրքի 109-րդ և 376-րդ հոդվածներով, որը նախատեսում է դիտավորությամբ սպանություն, որը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում և առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։