Թբիլիսիում, Օրթաճալայի փողոցում տեղի ունեցած սպանության փաստով ոստիկանությունը ձերբակալել է երկու անձի
Թբիլիսիում, Օրթաճալայի փողոցում տեղի ունեցած սպանության փաստով ոստիկանությունը ձերբակալել է երկու անձի

Վրաստանի Ներքին գործերի նախարարության, Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, 2003 թվականին ծնված Բ.Ք.-ին ձերբակալել են կանխամտածված սպանության և ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված սպանության փորձի մեղադրանքով, իսկ 2001 թվականին ծնված Ա.Կ.-ին ձերբակալել են առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելու համար: Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳ նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, հանցագործությունները պատժվում են 7-ից 15 տարվա ազատազրկմամբ։

Հետաքննությամբ պարզվել է, որ այս տարվա ապրիլի 12-ին, Թբիլիսիում, Օրթաճալա փողոցում մի քանի անձանց միջև վիճաբանության արդյունքում սկսված ֆիզիկական առերեսման ժամանակ մեղադրյալներ Բ.Ք.-ն 1989 թվականին ծնված Դ.Մ.-ին և 1988 թվականին ծնված Ա.Մ.-ին սառը զենքով մարմնին վնասվածքներ է հասցրել: Ստացված վնասվածքների հետևանքով Դ.Մ.-ն մահացել է հիվանդանոցի ճանապարհին, իսկ Ա.Մ.-ն շտապ վիրահատվել է։

Միջադեպի մասնակից Ա.Կ.-ն սպանության և վիրավորման ականատես է եղել, սակայն հանցագործության մասին ոստիկանություն չի հայտնել։

Իրավապահները ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում Բ.Ք.-ին և Ա.Կ.-ին ձերբակալել են տաք հետքի վրա:

Հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 108-րդ և 19-109-րդ հոդվածներով և Վրաստանի ՔՕ 376-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է կանխամտածված սպանություն և կանխամտածված սպանության փորձ՝ ծանրացուցիչ հանգամանքներում և առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնել», – հայտնում է ՆԳ նախարարությունը։