Թբիլիսիում բնական գազի սակագինը նվազել է 0.014 թեթրիով:
«ՂազՏրանսԳազ-Թբիլիսիի» բաժանորդները 2019 թվականի հունվարի 1-ից մեկ խորանարդ մետրի համար կվճարեն 46.139 թեթրի: Գործող սակագինը կազմում է 46.154 թեթրի:
Որոշումը Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող հանձնաժողովի անդամները կայացրել են միաձայն:
Հանձնաժողովի նախագահ Իրինա Միլորավայի հայտարարությամբ, սպառողական սակագնի նվազումը կապված է բաշխման սակագնի նվազեցման հետ: