Թբիլիսիում նշվել է Վրաստանի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը
Արտաքին գործերի փոխնախարար Վլադիմիր Կոնստանտինիդիսը մասնակցել է Վրաստանի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը։ Նա դիմելով ներկաներին՝ խոսել է Վրաստանի և Ֆինլանդիայի միջև վերջին 30 տարիների ընթացքում հաստատված ամուր բարեկամական հարաբերությունների մասին, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա։
«Երկկողմ և բազմակողմ ձևաչափերով մեր բարեկամության հարաբերությունների երեք տասնամյակները մեզ բերել են բազմաթիվ շոշափելի արդյունքներ և ամուր հիմք են դրել այս փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման համար, հատկապես քաղաքականության, տնտեսության, կիբերանվտանգության և կրթության ոլորտներում, ինչպես նաեւ մարդկանց միջեւ շփումների խորացման առումով»,- ասաց փոխնախարարը։
Վլադիմիր Կոնստանտինիդին ուշադրություն է հրավիրել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Ֆինլանդիայի աջակցության կարևորությանը և շնորհակալություն է հայտնել ֆիննական կողմին՝ ԵՄ մոնիտորինգային առաքելությանը ակտիվ ներգրավվածության համար։
Իր ելույթում փոխնախարարը հույս է հայտնել, որ Ֆինլանդիան կշարունակի աջակցել Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան նկրտումներին։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։