Թբիլիսիում, ՆԳՆ-ի շենքի մոտ բողոքի ցույց է անցկացվոմ 15-ամյա դեռահասի մահվան հետ կապված
Օրթաճալայում գտնվող ներքին գործերի նախարարության շենքի մոտ տարբեր քաղաքացիական շարժման ներկայացուցիչներ անցկացնում են բողոքի ցույց:
Ցուցարարները տարածքում են «Գրողը տանի այս համակարգը» պաստառներով:
Ցույցի կազմակերպիչներից մեկի, Անա Դոլիձեի հայտարարությամբ, պետք է փոխվի ռեպրեսիվ համակարգը, որը դարձել է հերթական անչափահասի մահվան պատճառ:
ՆԳՆ-ի ցանկապատի վրա ցույցի մասնակիցները խորհրդանշորեն փակցրել են սև ժապավեններ:
Ինքնասպանության փորձի հետևանքով տուժած 15-ամյա դեռահասը երեկ մահացել էր հիվանդանոցում:
Դեկտեմբերի 12-ին դեռահասն ինքնասպանության փորձ էր արել: Նախքան դա, նրան «Կանաչ դպրոցում» տեղի ունեցած միջադեպի գործով հարցաքննել էին ոստիկանության բաժնում՝ վկայի տեսքով: Ինչպես հայտարարում է փաստաբանը, հարցաքննության ժամանակ նրա վրա իրագործվել էր հոգեբանական ճնշում: Նրա տեղեկությամբ, իրավապահները դեռահասից պահանջում էին խոստովանել, որ ինքը խուլիգանություն է գործել: Փաստաբանի հայտարարությունը հերքում են ՆԳՆ-ում: