Թբիլիսիում, Նավթլուղի փողոցում հրդեհի հետևանքով զոհվել է մի կին

08:00, 07.11.2018

Թբիլիսիում, Նավթլուղի փողոցում հրդեհի հետևանքով զոհվել է 66 ամյա կին: Նրա դին տեղափոխել են փորձաքննության:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության լրատվությամբ, հրդեհը առաջացել է եռահարկ շենքի առաջին հարկում:

ՈՒժեղ մխի պատճառով հարկավոր է դարձել տարհանել բնակելի շենքի բնակիչներին:

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է անվնաս դուրս բերել հինգ մարդու, այդ թվում փոքրահասակ երեխաների:

Այրվել է մոտ 60 քառակուսի մետր տարածք:

Տեղում մոբիլիզացվել են բոլոր համապատասխան ծառայությունները:

 

 

Նմանատիպ