Թբիլիսիում, Մոսաշվիլի փողոցում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք գնելու, պահելու և կրելու հոդվածներով
Թբիլիսիում, Մոսաշվիլի փողոցում տեղի ունեցածի առնչությամբ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք գնելու, պահելու և կրելու հոդվածներով։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ից, հետաքննությունն անցկացվում է Քրեական օրենսգրքի 19-108-րդ և 236-րդ հոդվածներով։
Բացի այդ, ըստ առկա տեղեկությունների, վիրավորվել է 1997 թվականին ծնված անձ։
Դեպքը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ Թբիլիսիում, Մոսաշվիլի փողոցում։ Կրակոցները եղել են սրճարաններից մեկում։
Տեղում գտնվողների խոսքով՝ իրենք մի քանի կրակոց են լսել։ Մեկ մարդ վիրավոր է։