Թբիլիսիում, Փոնիճալայում մինչև 1 տարեկան երեխան լուսաբացին վայր է ընկել 14-րդ հարկից և տեղում մահացել:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքի հայտնել են ներքին գործերի նախարարությունում, դժբախտ պատահարի ժամանակ երեխայի ծնողները եղել են տանը:
Նրանց փոխանցմամբ, տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն է ընթանում ՔՕ-ի 116-րդ հոդվածով, որը նկատի ունի անզգուշությամբ վրա հասած մահ: