Թբիլիսիում, Մետեխիիի փողոցում փլուզվել է բնակելի տան պատը (ֆոտո)
Թբիլիսիում, Մետեխիիի փողոցում փլուզվել է բնակելի տան պատը (ֆոտո)

Թբիլիսիում, Մետեխիիի 3 համարում փլվել է բնակելի տան պատը:

Ինչպես Առաջին ալիքի լրագրողին հայտնել են դեպքի վայրում, դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8-ին:

Փլուզման հետևանքով ոչ ոք չի տուժել, վնասվել է մեկ ավտոմեքենա, որը պատկանում էր զբոսաշրջիկներին:

Հարևանների հայտարարությամբ, բնակելի տանը արդեն երկար ժամանակ է, ոչ ոք չէր ապրում և շենքը վթարային էր: