Թբիլիսիում մեկուսացման և կարանտինի կանոնները խախտելու համար տուգանվել է երկու կորոնավարակակիր քաղաքացի
Թբիլիսիում մեկուսացման և կարանտինի կանոնները խախտելու համար տուգանվել է երկու կորոնավարակակիր քաղաքացի

Ներքին գործերի նախարարությունը, համաձայն Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման, շարունակում է վերահսկել կորոնավիրուսի տարածման դեմ կանոնների և հանձնարարականների կատարումը՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Նախարարության տվյալներով, կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները Թբիլիսիում տուգանել են երկու վարակված քաղաքացու՝ 1982 թվականին ծնված Բ.Ջ.-ին և 1985 թվականին ծնված Ա.Կ.-ին՝ մեկուսացման և կարանտինի կանոնները խախտելու համար:

„Բ.Ջ. կովիդ-գրանցված է 2020-ի դեկտեմբերի 15-ից, իսկ Ա.Կ.-ն՝ դեկտեմբերի 20-ից: Երկուսի դեպքում էլ մասնագետները տվել են ինքնամեկուսացման հանձնարարական: Այնուամենայնիվ, այդ քաղաքացիները կամավոր լքել են մեկուսացման վայրը:

Իրավապահները կորոնավարակակիր Ա.Կ.-ին տուգանել են Վարկեթիլիում, մեքենա վարելիս: Ինչ վերաբերում է Բ.Ջ.-ին, ապա նա տուգանվել է Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում քայլելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 42-րդ պրիմ-10-րդ հոդվածի համաձայն ոստիկանությունը  երկուսին էլ տուգանել է 2000-2000 լարիով: Տուգանվելուց հետո նրանց տեղափոխել են կովիդ-հյուրանոց:

Ներքին գործերի նախարարությունը շարունակում է կոչ անել քաղաքացիներին ցուցադրել բարձր հանրային պատասխանատվություն, պահպանել օրենքը և ենթարկվել սահմանված կանոնակարգին», – ասված է հայտարարության մեջ: