Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի և Ադրբեջանի շախմատիստուհիների մրցախաղը #1TVSPORT
Թբիլիսիի շախմատի պալատում մեկնարկել է 2023 թվականի աշխարհի թիմային առաջնության հաղթող Վրաստանի կանանց ազգային հավաքականի և 2023 թվականի Եվրոպայի թիմային առաջնության արծաթե մրցանակակիր Ադրբեջանի կանանց հավաքականի մրցախաղը։
Մրցույթը նվիրված է Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի 100-ամյակին։
Առաջատարների հանդիպման առաջին քայլը կատարեց Վրաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՖԻԴԵ-ի հատուկ հանձնարարությունների գծով տնօրեն Ակակի Իաշվիլին։
Մրցաշարի առաջին խաղային օրն ավարտվեց ոչ ոքի:
Մամադզադա Գունայ (2449) – Բելա Խոտենաշվիլի (2464) – 0:1
Ուլվիա Ֆաթալիևա (2384) – Մերի Արաբիձե (2461) – 0:1
Գովար Բեյդուլաևա (2374) – Նինո Բացիաշվիլի (2447) – 1:0
Գուլնար Մամեդովա (2351) – Լելա Ջավախիշվիլի (2438) – 1/2:1/2
Խանիմ Բալաևա (2350) – Սալոմե Մելիա (2355) – 1:0