Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 1981 թվականին ծնված, նախկինում դատված Թ.Բ.-ին՝ դիտավորյալ սպանության մեղադրանքով։
Քննության տվյալներով՝ այս տարվա ապրիլի 29-ին մեղադրյալը Թբիլիսիի սեփական տանը խանդի հողի վրա ֆիզիկական բռնության է ենթարկել ազգականի՝ 1986 թվականին ծնված Մ.Բ.-ին։
«Թ.Բ.-ն մահակի և էլեկտրահարման միջոցով երիտասարդ կնոջ մարմնին պատճառել է տարբեր վնասվածքներ, ինչի հետևանքով նա տեղում մահացել է։ Ոստիկանությունը ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում մեղադրանք է առաջադրել Թ.Բ.-ին»,- ասվում է ՆԳՆ տեղեկատվության մեջ։
Դիտավորյալ սպանության փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով։ Հանցագործությունը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։