Թբիլիսիում, մարմնավաճառության համար վայր տրամադրելու մեղադրանքով ձերբակալել են երեք հոգու
Թբիլիսիում, մարմնավաճառության համար վայր տրամադրելու մեղադրանքով ձերբակալել են երեք հոգու

Մարմնավաճառության համար վայր տրամադրելու մեղադրանքով Թբիլիսիում ձերբակալել են երեք հոգու,- այս մասին տեղեկություն է տարածել ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, ձերբակալվածների միջև են Թբիլիսիում գտնվող հյուրանոցներից մեկի սեփականատերը և ադմինիստրատորը, որոնք գումարի դիմաց, մարմնավաճառության համար սենյակներն էին տրամադրում: Ինչպես նշված է ՆԳՆ-ի հայտարարությունում, նրանք ճանաչում են իրենց մեղքը:

«Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, օպերատիվ տեղեկության հիման վրա անցկացված քննչական միջոցառումների արդյունքում, դատավորի վճռի հիման վրա ձերբակալել են 1967 թվականին ծնված Ի.Ք.-ին և Թուրքիայի քաղաքացի, 1964 թվականին ծնված Փ.Ի.-ին՝ մարմնավաճառության համար տարածք տրամադրելու մեղադրանքով:

Հետաքննությունը պարզել է, որ Թբիլիսիում, հյուրանոցային տիպի հաստատություններից մեկում, դրա սեփականատեր Փ.Ի.-ն և հաստատության ադմինիստրատոր և բարմեն Ի.Ք.-ն գումարի դիմաց, մարմնավաճառության համար վարձակալության էին տալիս սենյակներ: Ձերբակալվածները ճանաչում են մեղքը»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում:

Ինչ վերաբերում է երրորդ ձերբակալվածներին, նա չինական մերսման սրահներից մեկի ադմինիստրատորն է, ով գումարի դիմաց տարբեր անձանց տարածք էր տրամադրում մարնավաճառության համար: