Թբիլիսիում, Լադո Ասաթիանիի փողոցում ծառ է ընկել
Թբիլիսիում, Լադո Ասաթիանիի փողոցում ծառ է ընկել

Թբիլիսիում, Մթածմինդա-Կրծանիսիի շրջանում վատ եղանակի պատճառով արմատախիլ է եղել մի ծառ:

Ինչպես առաջին ալիքին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, Լադո Ասաթիանիի 38 համարում, ծառի ընկելու պատճառով փակվել է ճանապարհը:

«Տեղում մոբիլիզացվել է մեկ փրկարարական բրիգադ: Փրկարարները ծառը կտրել են և մշակել: Ճանապարհի այդ հատվածը այս պահին բաց է»,-ասել են արտակարգ իրավիճակների կենտրոնից:

Թբիլիսիում արդեն մի քանի ժամ է, ինչ վատթարացել է եղանակը, ուժեղ անձրևի հետ միասին, որոշ թաղամասերում եկել է կարկուտ:

Օդերևույթաբանների կանխատեսմամբ, Վրաստանում հունիսի 17-18-ին սպասվում է անձրև և կարկուտ:

Ինչպես հայտարարել են արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնում, եղանակի վատթարացման կապակցությամբ, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ փրկարարական բրիգադները բերվել են պատրաստության: