Թբիլիսիում, Կրիայի լճի ճոպանուղին վերսկսել է աշխատանքը
Թբիլիսիում, Կրիայի լճի ճոպանուղին վերսկսել է աշխատանքը

Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, համավարաի պատճառով տրանսպորտի համար գործող սահմանափակումները հասարակական ավտոբուսներից և Թբիլիսիի մետրոյից հետո, չեղարկվել է նաև Կրիայի լճի ճոպանուղու համար: Ճոպանուղին այսօրվանից ուղևորներին կսպասարկի սովորական ռեժիմում:

«Ճոպանուղուց օգտվելու ժամանակ ուղևորների համար պարտադիր է անվտանգության միջոցների պաշտպանությունը: Մասնավորապես, յուրաքանչյուր ուղևորության ժամանակ պետք է օգտագործեն բժշկական դիմակ և պաշտպանեն սոցիալական հեռավորություն: Յուրաքանչյուր վագոնում թույլատրելի կլինի գտնվել միայն 4 ուղևորի և մեկ ուղեկցորդի»,- հայտարարում են քաղաքապետարանում:

Նրանց փոխանցմամբ, կրկին ուժի մեջ է մնում Ռիղե-Նարիղալա ճոպանուղու սահմանափակումը: