Թբիլիսիում, Կոստավայի պողոտայում տեղի է ունեցել ավտովթար:
Դեպքի հետևանքով տուժել է մեկ մարդ, ում շտապ օգնության խումբը տեղափոխել է հիվանդանոց:
Ինչպես հայտնել են Վրաստանի Առաջին ալիքին ներքին գործերի նախարարությունում, փաստով հետաքննություն Է ընթանում ՔՕ-ի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կարգի խախտում: