Թբիլիսիում կինը ձերբակալվել է ամուսնու և անչափահաս երեխաների նկատմամբ բռնություն գործելու մեղադրանքով (վիդեո)
Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշատակիցները ամուսնուն և անչափահաս երեխաներին բռնանալու մեղադրանքով Թբիլիսիում ձերբակալել են 1986 թվականին ծնված Մոլդովայի քաղաքացու:
Նախարարության տեղեկությամբ, հանցանքը ենթադրում է մեկից 3 տարվա ազատազրկում:
«Հետաքննությամբ պարզվել է, որ ոչ սթափ վիճակում գտնվող կինը վիրավորել և ֆիզիկական վնասվածք է հասցրել ամուսնուն – 1986 թվականին ծնված Ի.Պ.-ին և անչափահաս երեխաներին – 2004 թվականին ծնված Մ.Շ.-ին և 2010 թվականին ծնված Ա.Շ.-ին:
Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը պարբերաբար բռնության էր ենթարկում ընտանիքի անդամներին»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ: