Թբիլիսիում կգործարկվեն 7 ավտոբուսային և 10-ը` միկրոավտոբուսային նոր երթուղիներ
Մայրաքաղաքում տրանսպորտային ծառայությունները բարելավելու նպատակով կգործարկվեն նոր ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներ,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի մունիցիպալ կառավարության այսօրվա նիստում։
Նրա խոսքով, նշված փոփոխությունը նախատեսում է որոշակի երթուղիների երթեւեկության ընդմիջումների կրճատում։
«Տրանսպորտային քաղաքականության շրջանակներում մենք մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել։ Մենք ունենք նոր ավտոբուսներ և միկրոավտոբուսներ։ Նախատեսում ենք ձեռք բերել լրացուցիչ 200 միավոր 18 մետրանոց ավտոբուսներ։ Մենք նաև ամեն օր աշխատում ենք նոր երթուղիների վրա։ Մայրաքաղաքում կգործարկվեն 7 նոր ավտոբուսային և տասը նոր միկրոավտոբուսային երթուղիներ։ Այս ամենն արվում է հասարակական տրանսպորտն ամենահարմար, հարմարավետ ու արագ դարձնելու համար։ Այդ նպատակով իրականացվում են համապատասխան նախագծեր։ Բոլոր այն փողոցներում, որտեղ ենթակառուցվածքային աշխատանքներ ենք իրականացնում, մենք ավտոբուսային գծեր ենք կազմակերպում։ Այս մոտեցումներն են զարգացած երկրներում, և մենք նույն քայլերն ենք անում»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ սկզբունքորեն կարևոր է հասարակական տրանսպորտի արագ և հարմարավետ տեղաշարժը։