Թբիլիսիում, կենդանիների մոնիտորինգի ծառայության աշխատակիցները բռնել են պիթոնի
Թբիլիսիում, Գլդանի-Նաձալադևիի շրջանում, կենդանաբանական խանութի սեփականատիրոջից փախել է պիթոնը (անթույն մեծ օձ): Նշված մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունում: Նրանց փոխանցմամբ, պիթոնը սեփականատիրոջ մոտից փախել է տեռարիումից:
Ինչպես հայտարարում են կենդանիների մոնիտորինգի գործակալությունում, գործակալության աշխատակիցներին հաջողվել է գտնել և բռնել սողունին: Նրանց փոխանցմամբ, հարակից տարածքից անհրաժեշտ է դարձել տարհանել բնակչությանը: