Թբիլիսիում կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեղադրանքով ձերբակալել են չորս հոգու
Թբիլիսիում կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեղադրանքով ձերբակալել են չորս հոգու

Թբիլիսիում կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեղադրանքով ձերբակալել են չորս հոգու,- այս մասին հայտարարել է Կազմակերպված հանցանքի դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար Մամուկա Ճելիձեն՝ ճեպազրույցին:

Նրա խոսքով, ձերբակալվածներից մեկը մեղադրվում է կեղծ փաստաթղթերի իրացման մեջ:

«Ձերբակալվածի անձնական և բնակելի տարածքները խուզարկելիս առգրավվել է տան պայմաններում պատրաստված Հունաստանի Հանրապետության անվամբ տրված ժամանակավոր բնակության և վարորդական կեղծ վկայականներ, Վրաստանի քաղաքացու կեղծ անձնագիր, այլ տիպի կեղծ փաստաթղթեր և նման փաստաթղթեր պատրաստելու համար նախատեսված սարքավորումներ:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 362-րդ հոդվածի առաջին մասով»,- հայտարարել է Մամուկա Ճելիձեն: