Թբիլիսիում, Կայարանի հրապարակի հարակից տարածքում հրդեհը մեկուսացված է (ֆոտո, վիդեո)

Թբիլիսիում, Թևդորե Մղվդելիի փողոցում հրդեհը մեկուսացված է: Այս մասին տեղեկություն է տարածում Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, այրվել է 200-250 քառակուսի մետր տարածք: Հրդեհը բռնկվել է պահեստում:

Նրանց տեղեկությամբ, դեպքի վայրում աշխատում էր 16 հրշեջ-փրկարարական բրիգադ:

Թբիլիսիում, Կայարանի հրապարակի հարակից տարածքում այրվում էր օգտագործված հագուստի պահեստը: