Թբիլիսիում կայանման համակարգի մասին տեղեկություն հնարավոր է ստանալ tp.ge կայքէջում
Թբիլիսիում կայանման համակարգի հետ կապված տեղեկություն հնարավոր է ստանալ tp.ge կայքէջում:
Ինչպես հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ կառավարության այսօրվա նիստին, կաքյէջում հնարավոր կլինի վճարել ինչպես տուգանքը, այնպես է կայանման վճարը:
«Գործարկվել է Թբիլիսիի կայանման համակարգի կայքէջը, որի միջոցով, քաղաքացիները կկարողանան վճարել ինչպես տուգանքների, այնպես էլ կայանման վճարը: Բացի այդ, կծանոթանան կանոններին և այլ տեղեկությանը»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը:
Դրա հետ մեկտեղ, Ցաբաձեի 2-րդ համարում գործարկվելու է Թբիլիսիի կայանման կենտրոնական գրասենյակը, որտեղ կսպասարկեն քաղաքացիներին: