Թբիլիսիում կայացել է Կարասի գինու երրորդ միջազգային մրցույթի մրցանակաբաշխությունը
Թբիլիսիում կայացել է Կարասի գինու երրորդ միջազգային մրցույթի հաղթողների մրցանակաբաշխության արարարողությունը, որտեղ 29 գինու փոխանցվել են ոսկե, 175-ին՝ արծաթե և 76-ին՝ բրոնզե դիպլոմներ: Մրցույթն անցկացվել է «Վրացական գինի» միության, Միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության և Գինու ազգային գործակալության նախաձեռնությամբ, արդեն երրորդ անգամ:
Կազմակերպիչների հայտարարությամբ, մրցույթի նպատակն է աշխարհին ներկայացնել կարասի լավագույն գինիները և նպաստել կարասի գինու արտադրությանը և օգտագործմանը:
Մրցույթին ընդհանուր ներկայացված է 120 ընկերության գինու 320 նմուշ: Այն գինիները, որոնք մրցույթին ստացել են ոսկե դիպլոմներ, ընթացիկ տարվա աշնանը ներկայացված են լինելուԱՄՆ-ում, Բոստոն քաղաքում նախատեսված «Վրացական գինու համաժողովին»: