Թբիլիսիում կանցկացվի Կանանց հզորացման ֆորում
Թբիլիսիում կանցկացվի Կանանց հզորացման ֆորում

Վրաստանի խորհրդարանի գենդերային հավասարության խորհրդի և «USAID-PROLoG»-ի նախաձեռնությամբ անցկացվելու է Կանանց հզորացման ֆորում:

Միջոցառումը բացելու և ներկա հանրությանը ողջույնի խոսքով դիմելու են. Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Թամար Չուգոշվիլին, ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ռոս Ուիլսոնը, Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին, Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան, Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դատավոր Քեթևան Մեսխիշվիլին և «Գործընկերություն՝ մարդու իրավունքների համար» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Անա Արգանաշվիլին:

Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայության տեղեկությամբ, Կանանց հզորացման ֆորումին մասնակցելու են. Վրաստանի օրենսդիր և գործադիր իշխանության, դատական համակարգի, Ժողովրդական պաշտպան գրասենյակի, ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև, սպորտի, մշակույթի և բիզնեսի սեկտորի ներկայացուցիչներ, որոնք խոսելու են սոցիալական և քաղաքական կյանքում կանանց դերի, այս գործընթացում նրանց ներդրման և անձնական պատմությունների մասին:

Ֆորումը բացվելու է 11:00-ին՝ «Ռեդիսոն բլու Իվերիա» հյուրանոցում: