Թբիլիսիում, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի մեկին անցկացվելու է էլեկտրոնային երաժշտության NEWON նոր փառատոն:
Երկօրյա փառատոնի շրջանակներում կնվագեն վրաց հայտնի դիջեյները: Միջոցառումն անցկացվելու է Գաբրիել Սալոսիի փողոցում գտնվող «Էլեկտրովերկի» տարածքում:
Նշված փառատոնը Թբիլիսիում հիմնադրվել է Գիշերվա էկոնոմիկայի զարգացման տեսանկյունից մշակված ծրագրի շրջանակներում:
Ինչպես մայրաքաղաքի քաղաքապետի խորհրդականը մշակույթի հարցերում, Սոփո Խունծարիան հայտնել է մամուլին, փառատոնն անցկացվելու է ամեն տարի, տարբեր վայրերում:
Նրա խոսքով, շեշտը դրվելու է Թբիլիսիի ծայրամասերի վրա, որպեսզի դրանք զարգանան: