Թբիլիսիում, կամավորների խումբը կենցաղային իրեր, սննդամթերք և դեղամիջոցներ է փոխանցել տարեց մարդկանց (ֆոտո)
Թբիլիսիում, կամավորների խումբը կենցաղային իրեր, սննդամթերք և դեղամիջոցներ է փոխանցել տարեց մարդկանց (ֆոտո)

Ակցիա՝ տարեցներին օգնելու համար – կամավորները, հասարակության աջակցությամբ, կարողացել են սոցիալական ցանցի միջոցով հավաքել գումար և Թբիլիսիի տարբեր թաղամասերի վարչությունների օգնությամբ 550 միայնակ և կարիքավոր տարեցի փոխանցել կենցաղային իրեր, դեղամիջոցներ և սննդամթերք:

Նրանց հայտարարությամբ, երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, այս մարդիկ ամենաշատն ունեն հասարակության օգնության կարիքը:

«4 հոգով սոցիալական ցանցում ստեղծեցինք խումբ, որն արդեն ունի 24 հազար անդամ: Այս մարդիկ գումար փոխանցեցին և 24 ժամվա ընթացքում հավաքվեց ավելի քան 55 հազար լարի: Մենք գնեցինք կենցաղային իրեր, սնունդ, դեղամիջոցներ: Մեզ օգնեցին նաև տարբեր ընկերություններ: Այս պահի դրությամբ, ունենք 550 հոգուց բաղկացած միայնակ տարեցների, կարիքավոր թոշակառուների բազա»,- հայտարարել է սոցիալական ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Մարիամ Չակվետաձեն: