Թբիլիսիում ջրի նոր սակագինը ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից
Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովի որոշմամբ թանկանում է ջրի սակագինը: Հաշվիչ ունեցող բաժանորդների համար այն թանկացել է 6 թեթրիով, իսկ հաշվիչ չունեցողների համար 75-ով:
Ինչ վերաբերում է ոչկենցաղային սեկտորին, ապա այստեղ ջրի սակագինը նվազել է երկու թեթրիով:
Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովի որոշման համաձայն, ջրի սակագինը հաշվիչ ունեցող բաժանորդների համար լինելու է 0,329 լարի, իսկ այն բաժանորդները, ովքեր վճարում են մեկ անձի համար, կվճարեն 3,89 լարի: Ինչ վերաբերում է ոչկենցաղային սեկտորին ապա սակագինը լինելու է 4,40 լարի:
Նոր սակագները ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունվարի 1-ից և կգործեն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հեղինակ -
Edgar Barsegyan