ՍԷՄԷԿ-ի որոշմամբ, Թբիլիսիում բարձրանում է ջրի սակագինը: Հաշվիչներ ունեցող բաժանորդների համար վճարը 1 խորանարդ մետրի համար ավելանում է մոտ 17 թեթրիով, իսկ հաշվիչ չունեցող բաժանորդների համար, մեկ անձի համար վճարը բարձրանում է մոտ 63 թեթրիով:
Ինչ վերաբերում է ոչ կենցաղային հատվածին, ապա այս դեպքում ջրի սակագինը իջնում է մոտ երկու թեթրիով:
Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորիչ ազգային հանձնաժողովի որոշմամբ, հաշվիչ ունեցող բաժանորդների համար ջրի սակագինը 1մ³ – կլինի 0,50 լարի, իսկ հաշվիչ չունեցող բաժանորդների համար մեկ անձի համար (ֆիքսված) `4,518 լարի:
Ինչ վերաբերում է ոչ կենցաղային տնտեսությունների հատվածին (կազմակերպություններին և առևտրային հատվածին), 1մ³-ի արժեքը կկազմի 6,503 լարի: «Georgia Water and Power» ընկերության ընթացիկ սակագները հետևյալն են. Հաշվիչ ունեցող բաժանորդների համար 1մ³ արժեքը կլինի – 0,329 լարի, առանց հաշվիչի բաժանորդների համար կլինի ֆիքսված վճար, որը կազմում է – 3,89 լարի մեկ անձի համար:
Նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից և կգործեն մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: