Թբիլիսիում, Ջավախեթիի կամուրջների տարածքում, դեպի օդանավակայան տանող ճանապարհը փակվելու է 100 օրով
Թբիլիսիում, Ջավախեթիի կամուրջների տարածքում, դեպի օդանավակայան տանող ճանապարհը փակվելու է 100 օրով

Ներքին գործերի նախարարության լրատվությամբ, Թբիլիսիում, Ջավախեթիի կամուրջների տարածքում ընթացող ճանապարհա-վերանորոգման աշխատանքների կապակցությամբ, ընթացիկ տարվա հունիսի 10-ից Կախեթիի խճուղու մերձակա տարածքում գտնվող Ջավախեթիի հատվածում, օդանավակայանի ուղղությամբ ավտոմոբիլային երթևեկությունը սահմանափակվելու է 100 օրով:

Ինչպես նշում են գերատեսչությունում, օդանավակայանի ուղղությամբ տեղաշարժվը իրականացվելու է խճուղուց Ջավախեթիի փողոցի միջոցով, ինչպես նաև բացվելու է ճանապարհը կիսող կանաչապատված գիծը և ճանապարհ է բացվելու դեպի մյուս կողմը, որտեղ երթևեկության համար կբացվի հավելյալ գիծ: