Թբիլիսիում, հունիսի 13-ի աղետի վայրում հայտնաբերել են տղամարդու դիակ
Թբիլիսիում, հունիսի 13-ի աղետի վայրում հայտնաբերել են տղամարդու դիակ

Թբիլիսիում, Սվանիձեի փողոցում հայտնաբերել են տղամարդու դի: Դիակը հայտնաբերել են տեղում, շինարարության վրա աշխատող բանվորները: Նրանց խոսքով, դիակը փտած է:

Դիակի ինքնությունը դեռևս չի հաջողվել պարզել: Այս պահի դրությամբ տարածքը փակել է ոստիկանությունը:

Դիակը հայտնաբերվել է մերձակայքում գտնվող գերեզմանոցի մոտակայքում:

Դեպքի վայր են այցելել հունիսի 13-ի աղետի ժամանակ անհետ կորած Սերգո Կապանաձեի ընտանիքի անդամները, սակայն նրանք չեն ցանկացել խոսել լրագրողների հետ:

Հունիսի 13-ի աղետի հետևանքով զոհվել է 31 մարդ, նրանցից երկուսը մինչ այժմ համարվում է անհետ կորած: