Թբիլիսիում, հեծանվային արահետ է նախատեսվում բացել նաև Ճավճավաձեի պողոտայում
Թբիլիսիում նախատեսվում է Ճավճավաձեի պողոտայի վերանորոգումը: Նախագծային փաստաթուղթը կազմելու համար հայտարարվել է մրցույթ, որի արժեքն է 48 հազար լարի:
Մրցութային փաստաթղթի համաձայն, ճանապարհին առկա ծածկույթը մաշված է, կան խոռոչներ և ճեղքեր:
Ճանապարհի վերանորոգումից բացի, Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է Ճավճավաձեի պողոտայում բացել հեծանվային արահետ, որի լայնությունը կլինի 3 մետր: Ճավճավաձեի պողոտայի երկարությունը կազմում է 2.4 կիլոմետր:
Նախագծային առաջարկների ընդունումն ավարտվելու է հուլիսի 3-ին: Հաղթող ընկերությունը պողոտայի վերանորոգման ծրագիրը պետք է ներկայացնի չորս ամսվա ժամկետում: Դրանից հետո, հավանաբար, կհայտարարվի շինարարական մրցույթ: Աշխատանքի ավարտման ժամկետը դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում հեծանվային արահետ կա նաև Պեկինի փողոցում: Արահետի բացում է նախատեսվում Սաբուրթալոյի շրջանի մի քանի հատվածներում: