Թբիլիսիի փողոցներում մի քանի վայրում հայտնվել են ավտովթարի հետևանքով վնասված ավտոմեքենաներ: Դրանք տեղակայված են հատուկ մոնտաժված սյուների վրա:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ից և Թբիլիսիի քաղաքապետարանից, նշված քարոզարշավի հեղինակներն իրենք չեն:
Հավանաբար, քարոզարշավը կապված է մի քանի մասնավոր ընկերության հետ և ծառայում է հաճախակի դարձած ավտովթարների կանխարգելմանը:
Թբիլիսիում կողաշրջված ավտոմեքենաների հայտնվելը մեծ հետաքրքրություն է առաջացրել սոցիալական ցանցերի բաժանորդների թվում և նրանք ակտիվորեն հրապարակում են տարբեր թաղամասներում արված լուսանկարները: