Թբիլիսիում, Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ տոնում են Սերժ Սարգսյանի հրաժարականը
Թբիլիսիում, Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ տոնում են Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Ցուցարարների հայտարարությամբ, նրանք դեմ են բռնությանը և պահանջում էին ձերբակալվածների ազատում և Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Ցուցարարները ասում են, որ ուրախ են, որ պայմանները կատարվեցին:
Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց մի քանի ժամ առաջ:
Պաշտոնից հեռանալու կապակցությամբ նա տարածել է հայտարարություն, որտեղ ասում է, որ հեռանում է պաշտոնից և, որ ընդիմադիր Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր:
Հեղինակ -
Edgar Barsegyan