Թբիլիսիում, Գրիգոլ Խանձթելիի փողոցում հրդեհը մեկուսացված է,- այս մասին լրագրողներին հայտնել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության Թբիլիսիի գլխավոր վարչության ղեկավար Օթար Կերեսելիձեն:
Նրա խոսքով, Գրիգոլ Խանձթելիի փողոցում հրդեհն է բռնկվել իտալական տիպի բնակելի տանը:
«Մի քանի րոպեից տեղում մոբիլիզացված է 12 հրշեջ ավտոցիստեռն: Տարհանվել է 12 բնակիչ և տեղափոխվել անվտանգ վայր: Հրդեհն այս պահի դրությամբ մարված է: Այրվել է մոտ 300ք.մ տարածք: Այս պահի դրությամբ մշակվում են որոշ օջախներ: Կար հրդենի տարածման վտանգ: Հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն, տեղում գտնվում են համապատասխան ծառայությունները»,- հայտարարել է Կերեսելիձեն: