Թբիլիսիում գործող 158 մանկապարտեզ  ենթարկվել  է  փորձաքննության
Թբիլիսիում գործող 158 մանկապարտեզ ենթարկվել է փորձաքննության

Թբիլիսիի մանկապարտեզներում փուլ առ փուլ ընթանում է շենքի կայունության մոնիտորինգի գործընթացը,-այս հայտարարությունը արել է Թբիլիսիի մսուր-մանկապարտեզների գործակալության ղեկավարը:

Ինչպես հայտարարել է Կախա Գվենցելաձեն, մանկապարտեզների գործակալությունը Լևան Սամխարաուլիի անվան փորձաքննության ազգային բյուրոից ստացել է 6 մանկապարտեզի վերաբերյալ հաշվետվություն, որտեղ նշված է, որ 6-ից երեք մանկապարտեզի աշխատանքը  այս պահին անթույլատրելի է:

«Գործընթացը շարունակվում է, դասընթացները արդեն կմեկնարկեն երկուշաբթի օրվանից և վտանգավոր մանկապարտեզներում դաստիարակվող երեխաներին կտեղափոխեն մոտակա մանկապարտեզներ: 158 մանկապարտեզի վերաբերյալ պահանջել ենք համապատասխան հաշվետվություններ և սպասում ենք»,-ասել է Գվանցելաձեն:

Թբիլիսիի թիվ 19,84 և 125-րդ մանկապարտեզներում ուսումնական գործընթացը դադարեցվել էր այսօր առավոտյան:

Մանկապարտեզների գործակալության լրատվությամբ, ուսման գործընթացի դադարեցման պատճառը շենքերի վթարային վիճակն էր: