Թբիլիսիում գործելու է էլեկտրոավտոմեքենաների վարձատրման այսպես կոչված քարշեարինգ ծառայությունը (տեսանյութ)
Թբիլիսիում գործելու է էլեկտրոավտոմեքենաների վարձատրման այսպես կոչված քարշեարինգ (carsharing) ծառայությունը: Այս մասին մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է ֆեյսբուք լայվի ժամանակ:
Թբիլիսիի տարբեր շրջաններում սկզբական շրջանում տեղակայվելու է 300 մեքենա: Ցանկացողները ավտոմեքենան ամրագրել, այն բացել և քոքել կկարողանան հատուկ ապլիկացիայի միջոցով: Իսկ օգտվելուց հետո հնարավորություն կունենա ավտոմեքենան կանգնեցնել իր համար ցանկալի հատուկ կայանատեղիում:
Կալաձեի հայտարարությամբ, գնային քաղաքականությամբ քարշեարինգը լինելու է մատչելի: Նրա հայտարարությամբ, նման ծառայությունը ձեռնհաս է բոլոր զարգացած քաղաքներում, որոնց թվին ավելանալու է նաև Թբիլիսին:
Հեղինակ -
Edgar Barsegyan