Թբիլիսիում, Գոգեբաշվիլիի փողոցում տեղի ունեցած սպանության մեջ ենթադրյալ կասկածյալի ինքնությունը բացահայտվել է
Թբիլիսիում, Գոգեբաշվիլիի փողոցում տեղի ունեցած սպանության մեջ ենթադրյալ կասկածյալի ինքնությունը բացահայտվել է

Թբիլիսիում, Գոգեբաշվիլիի փողոցում տեղի ունեցած սպանության մեջ ենթադրյալ կասկածյալի ինքնությունը բացահայտվել է,- Առաջին ալիքին հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից։

Գերատեսչության տվյալներով՝ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը վերաբերում է դիտավորյալ սպանությանը։

Քիչ առաջ Թբիլիսիում, Գոգեբաշվիլի փողոցում սպանություն է տեղի ունեցել: Ենթադրվում է, որ տղամարդը սպանվել է հրազենից։ Ըստ ականատեսների՝ վիրավորվել է նաեւ երկու մարդ։

Դեպքի վայրում իրավապահները դեռ աշխատում են։