Թբիլիսիում գնացքը վրաերթի է ենթարկել երիտասարդ կնոջ, նա տեղում մահացել է
Գլդանի-Նաձալադևի շրջանում, Փեիքրեբի փողոցի մերձակա տարածքում գնացքը վրաերթի է ենթարկել 20-ամյա կնոջ:
Ականատեսների տեղեկությամբ, դեպքի հետևանքով երիտասարդ կինը մահացել է:
Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, հավանաբար, աղջիկը ականջակալներով է եղել և չի լսել գնացքի ձայնը:
Ինչպես հայտնել են Առաջին ալիքին ՆԳՆ-ի մամլո ծառայությունում, տեղի ունեցած առնչությամբ ՔՕ-ի 275-րդ հոդվածի երրորդ մասով սկսվել է հետաքննություն, որը նկատի ունի երկաթգծի, ջրի, օդային կամ ճոպանուղային տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կարգի խախտում, որի հետևանքով վրա է հասել մահը: