Թբիլիսիում «Գիշերվա էկոնոմիկայի զարգացման» ղեկավարն է լինելու Սերգի Գվարջալաձեն
Թբիլիսիում «Գիշերվա էկոնոմիկայի զարգացման» ղեկավարն է լինելու Սերգի Գվարջալաձեն

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, «Գիշերվա էկոնոմիկայի զարգացման» ղեկավար է նշանակել պրոդյուսեր, երաժիշտ Սերգի Գվարջալաձեին:

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, «Գիշերվա էկոնոմիկայի զարգացումը» կարևոր ուղղություն է և նորույթ՝ մայրաքաղաքի համար:

«Ցանկանում եմ ներկայացնել մի մարդու, ով գլխավորում է այս նախագիծը, բոլորին քաջ հայտնի, հեռուստապրոդյուսեր, երաժիշտ և փորձառու մենեջեր Սերգի Գվարջալաձեն: Ցանկանում եմ Սերգիին մաղթել հաջողություններ և վստահ եմ, որ մեր միասնական ջանքերով կանենք կարևոր գործ մեր քաղաքի համար՝ այս նախագծի իրականացման տեսանկյունից»,- հայտարարել է Կախա Կալաձեն: