Թբիլիսիում «Գիրչիի» ընտրական ցուցակի առաջին համարը կլինի Հերման Սաբո թագավորը
Թբիլիսիում ավարտվեցին «Գիրչիի» ներքին փրայմերիզը: Տեղեկությունը տարածում է «Գիրչի» կուսակցությունը:
Ըստ կուսակցության, Թբիլիսիի սակրեբուլոյի անդամության «Գիրչիի» ներքին փրայմերիզն ավարտվել է օգոստոսի 19-ին, ժամը 16:20-ին, տեղի ինքնակառավարման ընտրություններում առաջին համարի ներքո հանդես կգա «Գիրչի» թագավորության թագավոր, Հերման Առաջին Սաբոն:
«Նախնական ընտրությունների ավարտից մի քանի ժամ առաջ Հերման Սաբոն երկրորդն էր ցուցակում, որում թագավորը տեսաուղերձ է ձայնագրել թագավորության անդամներին՝ նրանց աջակցությունը ստանալու համար, իսկ վերջում, «Գիրչիի» ցուցակն ստացել է այսպիսի տեսք. Ռոլանդ Նաճղեբիա – 33,5 միլիոն (Georgian Dollar); Օթար Զակալաշվիլի – 12,8 մլն (Georgian Dollar); Գիորգի Ճիբոշվիլի – 6,4 միլիոն (Georgian Dollar); Բորիս Սոլոմոնիա – 5,3 մլն (Georgian Dollar)», – ասվում է կուսակցության հայտարարության մեջ: