Թբիլիսիում, «Ֆորդ» մակնիշի 300 միավոր միկրոավտոբուս աստիճանաբար կփոխարինի հին միկրոավտոբուսներին
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, միկրոավտոբուսների գնման վերաբերյալ հայտարարված մրցույթն ավարտվել է հուլիսի 15-ին, իսկ սեպտեմբերի 18-ին պայմանագիր է կնքվել հաղթող ընկերության հետ և 300 միավոր միկրոավտոբուս աստիճանաբար մուտք կգործի մայրաքաղաք:
«Հուլիսի 15-ին հայտարարել էինք մրցույթ գնումների վերաբերյալ, որ գնեինք մի մասը, 300 միավոր միկրոավտոբուս, որպեսզի աստիճանաբար սկսենք միկրոավտոբուսները փոխարինելու գործընթացը: Սեպտեմբերի 15-ին կնքեցինք պայմանագիր, ունենք հաղթող ընկերություն, «Ֆորդ» մակնիշի 300 միավոր միկրոավտոբուս աստիճանաբար կմտնի մայրաքաղաք: Հոկտեմբերին մի մասն արդեն կլինի տեղում և մնացածը՝ 180 օրվա ընթացքում»,- հայտարարել է Կալաձեն:
Նրա խոսքով, նախկինում մոտ 3000 միկրոավտոբուս էր երթևեկում, սակայն բարեփոխմամբ, դրանց թիվը նվազեց մինչև 1200, քանի որ ամբողջ ցանցն արդիականացվեց: