Թբիլիսիում, ֆիլհարմոնիայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով Կոստավայի փողոցում սահմանափակվել է երթևեկությունը
Թբիլիսիում, ֆիլհարմոնիայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով Կոստավայի փողոցում սահմանափակվել է երթևեկությունը

Թբիլիսիի ֆիլհարմոնիայի տարածքում տեղի ունեցած պայթյունի պատճառով, կոստավայի փողոցում սահմանափակվել է երթևեկությունը: Այս մասին տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը:

Քաղաքապետարանի տեղեկությամբ, հանրային տրանսպորտը և մասնավոր ավտոմեքենաները տեղաշարժվում են Ռուսթավելիի պողոտայի ուղղությամբ:

Ճանապարհային տեղաշարժը վերահսկում են պարեկային ոստիկանության աշխատակիցները: