Թբիլիսիում և մարզերի մեծ մասում այս պահին էլեկտրամատակարարումը դադարեցված է
Թբիլիսիում և տարածաշրջանների մեծ մասում էլեկտրամատակարարումը դադարեցված է։ Էլեկտրաէներգիան անջատվել է մոտավորապես ժամը 20:15-ին։
Տեղեկություններ են տարածվում նաև երկաթուղային տեղաշարժի խափանումների մասին։
Էլեկտրաէներգիայի անջատման պատճառների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի տարածվել։
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիան վթարային կարգով երկրի ողջ տարածքում անջատվել էր նաև հուլիսի 24-ին և 25-ին։