Թբիլիսիում և շրջաններում վեց մարդ է ձերբակալվել՝ հրազեն և ռազմամթերք գնելու, պահելու և կրելու փաստով
Վրաստանի ՆԳ նախարարության Թբիլիսիի ոստիկանության Վակե-Սաբուրթալո և Գլդանի-Նաձալադևի գլխավոր բաժինների, Սամցխե-Ջավախեթիի, Կախեթիի, Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության բաժանմունքների աշխատակիցները, տարբեր ժամանակներում ձեռնարկած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում որպես ապացույց առգրավվել է ապօրինի հրազեն և ռազմամթերք, վեց անձ ձերբակալվել է։
ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածները մեղադրվում են ապօրինի հրազեն և ռազմամթերք գնելու, պահելու և կրելու մեջ։ Հանցագործությունը պատժվում է երեքից յոթ տարի ազատազրկմամբ։
«Ոստիկանության Թբիլիսիի Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժնի աշխատակիցները մեղադրանք են առաջադրել երկու անձի՝ Ի.Վ.-ին և Ջ.Դ.-ին։ Նրանք ձերբակալվել են Թբիլիսիում։ Իրավապահները, խուզարկությամբ ձերբակալվածների անձնական և բնակելի տանը, որպես ապացույց հանել են հրազեն, փամփուշտներ և պարկուճներ։ Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք գնելու, պահելու, կրելու մեղադրանքով նույն բաժնի Գլդանի-Նաձալադևի գլխավոր բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1984 թվականին ծնված, նախկինում դատված Ռ.Կ.-ին։ Ամբաստանյալի ավտոմեքենայի խուզարկության արդյունքում ոստիկանները որպես ապացույց հանել են «Մակարով» տեսակի ատրճանակ, դնչկալ և հինգ պարկուճ։
Ոստիկանության Սամցխե-Ջավախքի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, ապօրինի հրազեն, ռազմամթերք գնելու և պահելու մեղադրանքով ձերբակալել են 1964 թվականին ծնված Ս.Ի.-ին։ Նրանք ձերբակալվել են Ախալքալաքում։ Իրավապահները դատավորի որոշման հիման վրա Ս.Ի.-ի բնակության վայրում և օժանդակ պահեստներում խուզարկությամբ որպես ապացույց առգրավել են ավտոմատ հրազեն, երկու պարկուճ և տարբեր տեսակի զենքերի համար նախատեսված 186 պարկուճ։
1980 թվականին ծնված Ջ.Վ.-ն ձերբակալվել է Կախեթիի ոստիկանության բաժանմունքի կողմից՝ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք գնելու և պահելու մեղադրանքով։ Իրավապահները Սիղնաղիում գտնվող նրա տանը խուզարկության արդյունքում որպես ապացույց առգրավել են հրազեն և պարկուճներ։
Ինչ վերաբերում է 1989 թվականին ծնված Կ.Խ.-ին, ապա համատեղ քննչական գործողությունների արդյունքում նա Քութայիսիում ձերբակալվել է Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության բաժանմունքների և Քրեական ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք գնելու, պահելու և կրելու մեջ։ Ձերբակալվածի անձնական խուզարկության ժամանակ իրավապահները որպես ապացույց հանել են ատրճանակ և 22 պարկուճ»,- հայտնել են ՆԳ նախարարությունից։
Ապօրինի հրազեն և ռազմամթերք գնելու, պահելու և կրելու փաստերով հետաքննությունը տարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով։