Թբիլիսիում և շրջաններում ոստիկանները առգրավել են զենք և ձերբակալել ութ հոգու
Թբիլիսիում և շրջաններում ոստիկանությունը ապօրինի հրազեն է առգրավել, ութ մարդ ձերբակալվել է, հայտնում է ՆԳՆ-ն։
Օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում, Մցխեթա-Մթիանեթում և Շիդա Քարթլիում ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք գնելու, պահելու և կրելու համար բերման են ենթարկել ութ անձի։
Իրավապահների կողմից որպես ապացույց առգրավվել է ապօրինի հրազեն և ռազմամթերք։
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 1975 թվականին ծնված Գ.Ի.-ին։ Ձերբակալվածի բնակարանում խուզարկության ժամանակ ոստիկանները առգրավել են «Նագան» համակարգի հրազեն և 14 պարկուճ։
Պարեկային ոստիկանության բաժնի ծառայողները, ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու համար ձերբակալել են պայմանական կալանքի տակ գտնվող 1984 թվականին ծնված Ս.Օ.-ին։
Թբիլիսիի ոստիկանության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1995 թվականին ծնված Ա.Մ.-ին, ով նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված է եղել՝ ապօրինի զենք-զինամթերք գնելու, պահելու, կրելու մեղադրանքով։
Թբիլիսիի ոստիկանության բաժնի աշխատակիցները նմանատիպ հանցագործության համար ձերբակալել են 1985 թվականին ծնված Ա.Ջ.-ին։ Ոստիկանները նրա բնակարանում խուզարկության ժամանակ առգրավել են ատրճանակ և 25 փամփուշտ։
Ոստիկանության Թբիլիսիի քննչական գլխավոր վարչության ծառայողները հրազեն, ռազմամթերք ապօրինի գնելու և պահելու մեղադրանքով ձերբակալել են նաև 1978 թվականին ծնված Ռ.Կ.-ին և 1969 թվականին ծնված Կ.Կ.-ին։
Շիդա Քարթլիի ոստիկանության Կասպիի շրջանային բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բերման են ենթարկել 1984 թվականին ծնված, նախկինում դատապարտված Ա.Կ.-ին։ Ձերբակալվել է ապօրինի հրազեն, ռազմամթերք գնել-պահելու-կրելու մեղադրանքով։ Մեղադրյալի վարած ավտոմեքենայի խուզարկությամբ իրավապահները որպես ապացույց առգրավել են «Նագանի» համակարգի հրազեն և յոթ փամփուշտ։
Ապօրինի հրազեն պահելու փաստով, ոստիկանության Մցխեթա-Մթիանեթի բաժնի ծառայողները, օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում, Սագուրամոյում բերման են ենթարկել 1988 թվականին ծնված Կ.Լ.-ին։ Ձերբակալվածի բնակարանում խուզարկության ժամանակ ոստիկանները առգրավել են ապացույցներ՝ ատրճանակ, երկու պարկուճ և փոքր տրամաչափի հրացանի 10 պարկուճ։
«Հանցագործությունները պատժվում են ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով»,- նշել են գերատեսչությունում։
Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք գնելու, պահելու և կրելու փաստերը հետաքննվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով։