Թբիլիսիում և շրջաններում մոնտաժված վնասված ավտոմեքենաները ՆԳՆ-ի քարոզարշավն է
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է ավտոճանապարհային անվտանգության տեսանկյունից առկա իրավիճակի վերլուծությունը, մինչև 2019 թվականի վերջն իրականացված գործողությունների պլանը և «Ավելի շատ կյանքի համար» սոցիալական քարոզարշավը:
Ներկայաված վերլուծության համաձայն, միայն 2018 թվականին ավտոճանապարհային պատահարների հետևանքով զոհվել է 459 մարդ, իսկ վերջին 10 տարվա ընթացքում ավտոտրանսպորտային պատահարների հետևանքով Վրաստանում զոհվել է 6 608 մարդ և 85 946-ն ստացել առողջական վնասվածք:
Ինչպես նշվել է շնորհանդեսին, ներքին գործերի նախարարությունը ավտոճանապարհային անվտանգությունն ապահովելու համար նախատեսում է ինտենսիվ գործողություններ իրականացնել նաև ապագայում: Գերատեսչության կողմից մինչև 2019 թվականի վերջը, Վրաստանի ողջ տարածքում գործարկվելու է մոտ 5 000 տեսախցիկ, այդ թվում՝ 2 100 «խելացի տեսախցիկ»:
Մինչև տարեվերջն ավելանալու է նաև գաղտնի պարեկություն իրականացնող անձնակազմի քանակը, որը տեղաշարժվելու է Վրաստանի հիմնական քաղաքներում և ավտոճանապարհային կանոնները խախտող վարորդներին սահմանելու համապատասխան պատժամիջոցվ:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, հասարակության իրազեկվածության բարձրացմանն է ծառայում «Ավելի շատ կյանքի համար» սոցիալական քարոզարշավը, որն սկսվել է մի քանի օր առաջ, որն սկսվել է մի քանի օր առաջ: Քարոզարշավի շրջանակներում, Թբիլիսիում և շրջաններում մոնտաժվել են ավտովթարի հետևանքով վնասված ավտոմեքենաներ: Դրանք տեղակայված են հատուկ մոնտաժված սյուների վրա: