Մայրաքաղաքում A կատեգորիայի տաքսիների քանակը հասնում է 11 000-ի, իսկ մունիցիպալիտետներից տրվել է մոտ 9 000 տաքսու լուսավորման նշան,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Ինչպես նշել է քաղաքապետը, տաքսու բարեփոխումը, որն իրականացվել է արդյունավետ կերպով, հասարակական տրանսպորտի նորացման և մետրոյի վերանորոգման հետ միասին տրանսպորտային քաղաքականության մասն է:
«Չնայած նրան, որ ընդդիմախոսների կողմից այս բարեփոխման նկատմամբ իրականացվում էին հարձակումներ, համարձակորեն կարող ենք ասել, որ բարեփոխումը կայացել է: Այսօր, քաղաքում երթևեկում է մոտ 11 000 տաքսի: Սկզբում եղել է մոտ 2 000 գրանցում, սակայն քանակն ավելացել է և նախորդ շաբաթ կազմել արդեն 8 000 տաքսի: Մենք բոլորին հնարավորություն ենք տալիս ներգրավվել այս բարեփոխմանը: Առաջին հերթին, պետք է սարքին վիճակում լինի ավտոմեքենան, քանի որ գրանցված տաքսիների մոտ 30 տոկոսը չի կարողացել անցնացնել տեխնիկական զննում: Նման տաքսիների տեղաշարժը խնդիր է վարորդների և ուղևորների համար»,- հայտրարել է Կախա Կալաձեն: