Թբիլիսիում երթևեկելու է «ISUZU» և «MAN» մակնիշի ևս 54 ավտոբուս (ֆոտոշարք)
Թբիլիսիում երթևեկելու է «ISUZU» և «MAN» մակնիշի ևս 54 ավտոբուս (ֆոտոշարք)

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Թբիլիսիի տրանսպորտային ընկերության ներկայացուցիչների հետ միասին ներկայացրել է «ISUZU» մակնիշի 8 մետր երկարությամբ և «MAN» մակնիշի 10 մետր երկարությամբ դիզելի շարժիչով ավտոբուսները:

220 միավոր «ISUZU» մակնիշի ավտոբուսները տեղավորում են 53 ուղևորի և հարմարեցված են սահմանափակ ունակություններով անձանց:

Ավտոբուսում տեղադրված է անլար համացանցի (wifi) մոդեմ, ինչպես նաև արդի չափանիշներին համապատասխան ջեռուցման, օդորակման և օդափոխման համակարգեր: Ավտոբուսի սրահում մոնտաժված է հակավանդալային հսկիչ տեսախցիկ և բջջային հեռախոսը լիցքավորելու սարք:

Վրաստանի մայրաքաղաքն ստացել է 38 միավոր «ISUZU» մակնիշի 8 մետր երկարությամբ և 16 միավոր «MAN» մակնիշի 10 մետր երկարությամբ ավտոբուսներ, որոնք փուլ առ փուլ բաշխվելու են տարբեր երթուղիներով:

«Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը» 2019 թվականին գնել է 90 միավոր 10 մետր երկարությամբ «MAN» մակնիշի և 220 միավոր 8 մետր երկարությամբ «ISUZU» մակնիշի ավտոբուս: Հոկտեմբերի սկզբից մինչ օրս արդեն Թբիլիսի է բերվել 83 միավոր «ISUZU» մակնիշի ավտոբուս: