Թբիլիսիում, երկու տարեկան երեխայի նկատմամբ բռնություն գործելու մեղադրանքով ձերբակալել են դայակին
Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի անչափահասների գործերի գլխավոր վարչության աշխատակիցները, անցկացված օպերատիվ-որոնողական և քննչական գործողությունների արդյունքում, անչափահասի նկատմամբ գործած բռնության մեղադրանքով, 1973 թվականին ծնված Լ.Լ.-ին ձերբակալել են Թբիլիսիում: Տեղեկությունը տարածում է ներքին գործերի նախարարությունը:
«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Թբիլիսիում, ընտանիքներից մեկում աշխատում էր դայակ, որտեղ երկու այլ դայակների հետ միասին, հոգում էր 5 անչափահասի մասին: Լ.Լ.-ն ինտենսիվ, ֆիզիկական բռնություն էր գործում 2 տարեկան երեխայի նկատմամբ, որը պատկերող տեսագրությունը ոստիկաններին են փոխանցել դայակներ Շ.Դ.-ն և Ի.Բ.-ն: Ոստիկանության արագ արձագանքից հետո, Լ.Լ.-ն անհապաղ ձերբակալվել է:
Հետաքննությունն ընթանում է անչափահասի նկատմամբ բռնություն գործելու հոդվածով, որը նկատի ունի մինչև 2 տարվա ազատազրկում»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ: