Թբիլիսիում երկու հոգու մահվան վարկածներից մեկը թմրանյութից թունավորումն է
Թբիլիսիում երկու հոգու մահվան վարկածներից մեկը թմրանյութից թունավորումն է

ՆԳՆ-ոււմ հայտարարում են, որ Թբիլիսիում երկու հոգու մահվան վարկածներից մեկը թմրանյութից թունավորումն է:

Գերատեսչության տեղեկությամբ, Թբիլիսիի ոստիկանության վարչությունում 2018 թվականի մայիսի 5-ին եկել է հաղորդագրություն, որ Թբիլիսիում, Բախտրիոնի փողոցի բնակելի տանը հայտնաբերել են մահացած 1979 թվականին ծնված Լ.Կ.-ի դին:

Դրա հետ մեկտեղ, ստացել է հաղորդագրություն Մարջանիշվիլու փողոցի բնակելի տանը 1980 թվականին ծնված Կ.Կ.-ի մահվան առնչությամբ:

«Երկու դեպքում էլ հետաքննությունն ընթանում է ինքնասպանության դրդելու փաստի հիմա վրա, Վրաստանի ՔՕ-ի 115-րդ հոդվածով: Քննարկվում է նաև թմրանյութից թունավորմամբ վրա հասած մահվան փաստը»,- հայտարարել են ՆԳՆ-ում: